շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կորոնավիրուսից մահացած 80-ամյա պացիենտն Արարատի մարզից էր․ Գարիկ Սարգսյան

Կորոնավիրուսից մահացած 80-ամյա պացիենտն Արարատի մարզից էր․ Գարիկ Սարգսյան

Ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնոավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է։Այս մասին հայտնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։

«Ցավով տեղեկացա, որ առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։ Վերջինս Արարատի մարզից էր։

Մնացե՛ք տանը

Սահմանափակե՛ք շփումները

Հետևե՛ք անձնական հիգիենային

Առո՛ղջ եղեք»,- ֆեյսբուքում գրել է մարզպետը։

  • Կիսվել: