Կորոնավիրուսից ապաքինվածները հետագայում կարող են տառապել թոքերի ֆիբրոզից, քրոնիկ հոգնածությունից և հոգեբանական այլ խանգարումներից
Կորոնավիրուսից ապաքինված յուրաքանչյուր երրորդ հիվանդ հետագայում կարող է տառապել թոքերի վնասվածքից, քրոնիկ հոգնածությունից և հոգեբանական այլ խանգարումներից։
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության մասնագետների կողմից իրականացված հետազոտության տվյալների համաձայն՝ կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունը հաղթահարածների 30 տոկոսի մոտ հետագայում կարող է թոքերի ֆիբրոզ առաջանալ։
Ապաքինվածների կեսի մոտ կարող են ֆիզիկական, կոգնիտիվ և հոգեբանական խանգարումներ առաջանալ։ Նշվում է նաև, որ յուրաքանչյուր տասներորդ հիվանդի մոտ սրտի հետ կապված խնդիրներ կարող են ի հայտ գալ։
Գիտնականների կարծիքով՝ կորոնավիրուսը կարող է նաև ուղեղի գործառույթների վրա ազդեցություն ունենալ՝ հետագայում նաև Ալցհեյմերի հիվանդության հանգեցնելով։


