չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Կորոնավիրուսից ԱԻՆ երկու աշխատակից է մահացել․ նախարար

Կորոնավիրուսից ԱԻՆ երկու աշխատակից է մահացել․ նախարար

ԱԻՆ-ի աշխատակիցների շրջանում կա կորոնավիրուսից մահվան երկու դեպք։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

«Մեծ մասը դրսից բերված դեպքեր էին, ներսում տարածում չենք ունեցել: 380 ինքնամեկուսացված և 2 մահվան դեպք ենք ունեցել, այս պահին ունենք 4 հիվանդ»,- ասաց նախարարը։

Ցոլականի խոսքով՝ արտակարգ դրության պայմաններում ԱԻՆ-ը օգնել է՝ շտապօգնության զանգերին պատասխանելով, նաև ԱԻՆ-ի մոտ 150 աշխատակից ընդգկված է պարետատան զանգերի կենտրոնի աշխատանքներում․

«ԱԻՆ-ը կատարում է նաև առանձին տեղամասերի քիմմաքրման աշխատանքներ, մինչև հիմա մոտ 138 հազար օբյկետներում կատարել ենք ախտահանում, Երևանի և մյուս բոլոր քաղաքի կանգառներում և ախտահանումներ ենք անում, նաև բանկերի, սուպերմարկետների մուտքերի մոտ»։

 

  • Կիսվել: