ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Կորոնավիրուսի հաստատված դեպքի կոնտակտավորները 14 օր պետք է հեռավար աշխատեն

Կորոնավիրուսի հաստատված դեպքի կոնտակտավորները 14 օր պետք է հեռավար աշխատեն

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես կարանտինի շրջանում վերահսկողություն իրականացնող մարմին, իրազեկում է, որ փոփոխություններ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 08․04․2020 թվականի 17-Ն հրամանում։

 

Մասնավորապես, սահմանվել է․

Եթե աշխատողը հանդիսանում է կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքի կոնտակտավոր, ապա՝

- նրա համար աշխատանքը 14-օրյա ժամկետով կազմակերպվում է հեռավար եղանակով,

- անհնարինության դեպքում՝ հերթափոխային սկզբունքով,

- անհնարինության դեպքում կատարվում է աշխատավայրում աշխատանքային պայմանների փոփոխություն՝ այլ աշխատողների հետ շփումը բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:

Աշխատողի տանը դեպքի առկայության մասին գործատուն տեղեկանում է աշխատողի կողմից ներկայացրած՝ տանը կորոնավիրուսային հիվանդություն ունեցող անդամի հիվանդությունը հաստատող համապատասխան բժշկական հաստատության կողմից տրված փաստաթղթից:

Փոփոխություն է կատարվել նաև հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների և նախակրթարանների համար սահմանված նորմերում՝

- դասարաններում սովորողների թիվը 20-ից ավելի թույլատրվում է միայն ԿԳՄՍ նախարարության գրավոր համաձայնությամբ՝ ապահովելով հակահամաճարակային սանիտարական կանոնների պահանջները,

- դասասենյակներում սոցիալական տարածության՝ մինչ այժմ գործող 1,5 մետրի փոխարեն սահմանվել է 1 մետր հեռավորությունը,

- դպրոցական սննդի կետերի գործունեությունը նույնպես կվերսկսվի՝ սննդի կազմակերպման վայրում թույլատրելով միայն սննդի պատրաստում և վաճառք՝ բացառելով սովորողների մուտքը սննդի կազմակերպման վայր։

Փոփոխություն է կատարվել նաև կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող իրազեկման թերթիկներում։

Տեսչական մարմինը հիշեցնում է, որ Covid-անվտանգության կանոնների պահպանումը պարտադիր է բոլոր տնտեսավարողերի համար։

Մանրամասները՝ այստեղ:

  • Կիսվել: