ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին և ոչ միայն. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին և ոչ միայն. Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Առաջին ալիքի եթերում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Պետրոս Ղազարյանի հետ զրուցել է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի մասին:

Նախարարը, խոսելով իր ընդդիմախոսների այն պնդումների մասին, թե կառավարությունը տապալել է պայքարը կորոնավիրուսի դեմ, ասաց. ՛՛Թվերի առումով մենք այս պահին առաջատար դիրքերում ենք, սակայն մենք շատ լավ դիրքերում ենք այլ ցուցանիշներով, օրինակ՝ մեկ մլն բնակչության հաշվով մահացությանն թվով, բոլոր արձանագրված դեպքերից՝ մահացության թվով, այսինքն՝ մենք ունենք  23247 դեպք, և մահացած 410 քաղաքացի՝ կորոնավիրուսից, տոկոսային առումով մեզ մոտ մահաբերությունը արձանագրված դեպքերից տոկոսով 1.7-1.8 է, իսկ աշխարհում՝ 5-6-10 տոկոս՛՛:

Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ մենք հասցնում ենք գրեթե բոլորին պատշաճ բուժօգնություն մատուցել, որը նաև շատ բարձրորակ է, ինչը փաստում են նաև արտասահմանցի գործընկերները:

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: