հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոնվերս Բանկը երկարաձգում է վարկային արձակուրդը

Կոնվերս Բանկը երկարաձգում է վարկային արձակուրդը

Կոնվերս Բանկը երկարաձգում է վարկային արձակուրդը մինչև 2020 թվականի հունիսի 1-ը։ Այս մասին նշված է բանկի տարածած հաղորդագրության մեջ:

«Մինչև այդ ժամանակահատվածը չկատարված վարկային պարտավորությունները ժամկետանց չեն համարվի և հետևաբար դրանց նկատմամբ տույժ, տուգանքներ չեն կիրառվի:

Այդ ժամկետից հետո տարբեր վարկատեսակների գծով մարումների աջակցման նպատակով նախատեսվող միջոցառումների համալիր փաթեթի մանրամասները կհրապարակվեն առաջիկա օրերին:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։
Մանրամասների համար՝ www.conversebank.am, (+374 10) 511 211»,-ասվում է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: