ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Կոմիտասի շուկայի գետնանցումից հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

Կոմիտասի շուկայի գետնանցումից հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

Երեկ՝ հունիսի 24-ին, Միքայելյան բժշկական կենտրոնում մահացել է Երևանի բնակիչ, 80-ամյա Գուրգեն Մազմանյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս նշված բժշկական կենտրոն էր տեղափոխվել մեկ օր առաջ «պոլիտրավմա» ախտորոշմամբ: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել էր, որ նա տեղափոխվել է Կոմիտասի շուկայի գետնանցումից , որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, աստիճաններից վայր էր ընկել:

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում նյութեր են նախապատրատվում և այն փոխանցվել է հետաքննության բաժանմունք: 

  • Կիսվել: