երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Կոմիտասի պանթեոնի դիմաց հսկա փոսի պատճառով 10-ից ավելի ավտոմեքենաներ են վնասվել

Կոմիտասի պանթեոնի դիմաց հսկա փոսի պատճառով 10-ից ավելի ավտոմեքենաներ են վնասվել

Մայիսի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Արշակունյաց պողոտայում՝ Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց ամիսներ առաջ ասֆալտապատված հատվածի մի զգալի մասում մարդաբոյ փոս է առաջացել, այդ թվում՝ նստվածք, ինչի պատճառով վարորդներին պատճառվում է ոչ միայն անհարմարություններ, այլ նաև խոշոր չափի նյութական վնաս, հաղորդում է Shamshyan.com-ը:

Միայն մի քանի ժամվա ընթացքու 10-ից ավելի ավտոեմեքենաներ հայտնվել էին փոսում, քանի որ անձրևաջրերը լցվել էին այդ հատվածում ու նկատելի չէր ասֆալտի նստվածքը:

Երջանիկ պատահականությամբ տուժածներ չկան, բայց վարորդներին պատճառվել է նյութական վնաս:

Պարեկները մի քանի ժամ շարունակ սահմանազատել եմ տարածքը, որպեսզի այլ վարորդներ իրենց ավտոմեքենաներով չհայտնվեն փոսում:

Դեպքի վայրում հավաքված մի քանի վարորդներն ասում էին, որ էլի են ավտոմեքենաներ վթարվել, սակայն վարորդները հույսները չեն դրել քաղաքային իշխանությունների ու ԱՊՊԱ-ի վրա, թե նրանք կփոխհատուցեն վնասը, իրենց ուժերով մեքենաները քարշակների միջոցով տեղափոխել են:

  • Կիսվել: