շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Փարիզը օգտագործում է Երևանին որպես գործիք իր նպատակներին հասնելու համար և չի առաջնորդվում Հայաստանի և հայ ժողովրդի շահերով. Զախարովա

Փարիզը օգտագործում է Երևանին որպես գործիք իր նպատակներին հասնելու համար և չի առաջնորդվում Հայաստանի և հայ ժողովրդի շահերով. Զախարովա

Փարիզը օգտագործում է Երևանին որպես գործիք իր նպատակներին հասնելու համար և չի առաջնորդվում Հայաստանի և հայ ժողովրդի շահերով․ այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Ֆրանսիայից զենքի մատակարարումների հարցը։

Նրա խոսքով՝ դա բնորոշ է Փարիզի քաղաքականությանը՝ լինել ամենուր և պատասխանատվություն չկրել։

Ըստ Զախարովայի կովկասյան տարածաշրջանի մասով կա խաղաղության ծրագիր, իրավիճակի քայլ առ քայլ կարգավորման ճանապարհային քարտեզ, տնտեսական և հումանիտար հնարավորությունների բացում՝ տրանսպորտային լոգիստիկա կառուցելու նպատակով, և այս ամենը ներառված է Երևանի, Բաքվի և Մոսկվայի համապատասխան պայմանավորվածություններում։ 

Զախարովան ընդգծել է, որ Մոսկվան հանդես է եկել որպես ազնիվ, բաց միջնորդ, որը երկու կողմին դիտարկում է որպես մոտ պետություններ և ժողովուրդներ: Նրա խոսքով՝ ՌԴ-ն շահագրգիռ կողմ է, քանի որ խաղաղությունն ու կայունությունն օգուտներ կբերեն նաև նրան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը կարծում է, որ այս ամենը կատաղի խանդ ու դառնություն է առաջացրել Արևմուտքում, որը Կովկասը համարել է իր շահերի գոտի և, չկարողանալով որևէ առաջընթացի հասնել խաղաղ կարգավորման ճանապարհին, ամեն ինչ նախապատրաստում է հերթական քաղաքական քաոսի համար:

Նա չի բացառել, որ դա կդիտվի որպես վրեժ Ռուսաստանի գործադրած խաղաղասիրական ջանքերի համար։ Զախարովան նշել է, որ այդ ջանքերը տվել են կոնկրետ արդյունքներ և նախանշել են երկարաժամկետ փակուղուց դուրս գալու ուղի։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: