Արման Ծառուկյանն ինն ամսով որակազրկվել է
Նևադայի Աթլետիկայի կոմիտեն 9 ամսով որակազրկել է UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանին: 27-ամյա մարտիկը որակազրկվել է ապրիլի 14-ին Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարում բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի դեմ մենամարտից առաջ երկրպագուին հարվածելու համար:
Պատժի ժամկետն ավարտվելու է 2025-ի հունվարի 12-ին, սակայն այն կարող է կրճատվել, եթե Ծառուկյանը ձայնագրի տեսանյութ, որտեղ պետք է կոչ անի նման դեպքերը կանխելու համար:
Ավելի վաղ Արման Ծառուկյանը տուգանվել էր 25 հազար դոլարով, բայց, նոր որոշմամբ, կզրկվի նաև իր հոնորարի 471 հազար դոլարից: