շաբաթ, հունիս 29
29 / 6 / 2024
Հայաստանը ներկայացնելու որոշումը պատահական չէր. գեղասահորդուհի Սոֆյա Տիտովայի մայր

Հայաստանը ներկայացնելու որոշումը պատահական չէր. գեղասահորդուհի Սոֆյա Տիտովայի մայր

Ռուս գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան վերջերս ստացավ Հայաստանի քաղաքացիություն և այժմ մեր երկիրը կներկայացնի տարբեր միջազգային մրցաշարերում։ Մարզիկի մայրը Sputnik Արմենիա-ի հետ զրույցում պատմել, թե ինչու է իրենց ընտրությունը կանգ առել Հայաստանի վրա։ Սոֆյայի մայրը՝ Լիդիա Տոպորովան, նախկինում նույնպես գեղասահորդուհի է եղել։

«Մեր ընտրությունը պատահական չի կանգ առել Հայաստանի վրա, դրան նպաստել են մի քանի գործոններ։ Առաջին հերթին, ես ու ամուսինս այստեղ ենք եղել 20 տարի առաջ, և հայկական վանքերը մեզ վրա ահռելի տպավորություն են թողել։ Մեզ համար շատ կարևոր է, որ այնտեղ քրիստոնյաներ են ապրում», — ասել է Սոֆյայի մայրը։

Մյուս կարևոր գործոն, ըստ Լիդիա Տոպորովայի, անարդար մրցավարությունն է, որին նրանք պարբերաբար բախվում են ռուսական մրցաշարերում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: