շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կոկաինի գործի մասին հարցրեք ընդդիմությանը, նրանք են լավ տեղյակ. Արթուր Հովհաննիսյան

Կոկաինի գործի մասին հարցրեք ընդդիմությանը, նրանք են լավ տեղյակ. Արթուր Հովհաննիսյան

Ավելի լավ է տվյալ անձնավորությունը գա եւ ներկայանա նախաքննական մարմնին, որովհետեւ գտնվում է հետախուզման մեջ: Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, որը հայտարարել է, որ երբ իր ընկերության ներկրած բեռում 1 տոննա կոկաին է հայտնաբերել, ինքն անձամբ զանգահարել է ԱԱԾ:

«Նա գտնվում է հետախուզման մեջ Հայաստանի պետական գույք հափշտակելու եւ մի շարք այլ հանցագործությունների համար: Հետեւաբար, նրա մեկնաբանություններն ընդհանրապես իմ կողմից մեկնաբանման արժանի էլ չեն: Իմ հորդորն է տվյալ անձնավորությանը՝ ներկայանալ նախաքննական մարմինին եւ ավելի մանրամասն պատմի իր առնչությունը բանանի եւ կոկաինի հետ, եւ մնացած այլ հանցագործությունների հետ»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպե՞ս է 1 տոննա կոկաինը անցել մաքսային հսկողությունը եւ չի հայտնաբերվել, հասել է տվյալ ընկերության պահեստ, ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Ես չգիտեմ: Ես նկատել եմ, որ մեր ընդդիմւթյունն է լավ տեղյակ կոկաինի գործից, ընդդիմությանը հարցրեք կոկաինի մասին: Գործը նախաքննական մարմնում է գտնվում, չի էլ հետաքրքրում՝ ինչ է տեղի ունեցել: Երբ որ նախաքննական մարմինը հայտարարություն կտարածի, կտեղեկանանք»:

  • Կիսվել: