ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Էջմիածնում երեք անչափահասներ կողոպտել են տարեց կնոջն ու ծեծել

Էջմիածնում երեք անչափահասներ կողոպտել են տարեց կնոջն ու ծեծել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ մարտի 6-ին Էջմիածին քաղաքի երեք անչափահաս բնակիչ ապօրինի մուտք են գործել Արագածի 2-րդ զանգվածում բնակվող 75-ամյա կնոջ տուն, հափշտակել նրա անձնագիրը, անձնագրի մեջ դրված փողը, ինչից հետո ծեծի են ենթարկել տարեց կնոջը:

Տուժողից ընդունվել է հաղորդում:
Անչափահաս տղաները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

 
 

  • Կիսվել: