ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կոչ ենք անում չշահարկել մեր ննջեցյալների սուրբ հիշատակը. Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն

Կոչ ենք անում չշահարկել մեր ննջեցյալների սուրբ հիշատակը. Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն

Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, սակայն ունենք մի դիտարկում որոշակի շրջանակների համար: Այս մասին ասված է Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միութան տարածած հայտարարության մեջ:

Մասնավորապես՝ նշված է. ՛՛Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, սակայն ունենք մի դիտարկում որոշակի շրջանակների համար:

Ցավով պետք է նշենք, որ վերջերս COVID-19-ով պայմանավորված ֆեյսբուքյան տիրույթում հայտնվել են գրառումներ, որոնք անհարկի շահարկում են Ապրիլյան մարտական գործողությունների մեր անմահ նահատակներին և անհասկանալի, անտեղի ու անհարկի համեմատություններ, զուգահեռներ են անցկացվում նրանց և կորոնավիրուսից մահացածների միջեւ: Կարծես թե, փորձ է արվում քաղաքականցնել մեր զոհերի սուրբ հիշատակը։

Մենք՝ ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցներս, խիստ մտահոգված ենք այս շահարկումների առնչությամբ եւ կոչ ենք անում բոլորին, ովքեր իրենց գրառումներում ցանկություն ունեն որեւէ կերպ զուգահեռներ անցկացնել 2016 մարտական գործողությունների եւ COVID-19-ի միջեւ, զե՛րծ մնալ նման ձեւակերպումներից, չշահարկել մեր ննջեցյալների սուրբ հիշատակը։

Հետեւե՛ք ձեր եւ ձեր ընտանիքի առողջությանը, եղեք առողջ։

Հարգանքով՝

Ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցների միություն՛՛:

  • Կիսվել: