կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Կնախատեսվեն նոր տեսակի՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

Կնախատեսվեն նոր տեսակի՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ․ ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է տրանսպորտային միջոցների պետհամարանիշների շարքը համալրել նոր՝ առանձնահատուկ պահանջարկ ունեցող պետհամարանիշներով։

Պետհամարանիշների տրամադրման գործընթացն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային աճուրդի միջոցով։

Նախագծով առաջարկվում է կարգավորել նաեւ էլեկտրոնային աճուրդին վերաբերող բոլոր մանրամասներն, որոնք կբացառեն մարդկային միջամտությունը գործընթացին։

Օրենքից բխող առկա են ենթաօրենսդրական ակտեր, որոնց մշակման եւ ընդունման համար նախատեսվել  է եռամսյա ժամկետ։

  • Կիսվել: