երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Կկայանա «Սոցիալական մեդիա մարքեթինգ» անվճար դասընթաց Տավուշի մարզի երիտասարդների համար

Կկայանա «Սոցիալական մեդիա մարքեթինգ» անվճար դասընթաց Տավուշի մարզի երիտասարդների համար

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (Enterprise Incubator Foundation) կողմից իրականացվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի ներքո Տավուշի մարզում կանցկացվի «Սոցիալական մեդիա մարքեթինգ» դասընթաց:  

Մասնակցել կարող են Տավուշի մարզի 15-ից 29 տարեկան երիտասարդներն, ովքեր հետաքրքրված են սոցիալական մեդիա մարքեթինգով։ Հետաքրքրված անձինք պետք է մինչև հուլիսի 20-ը ներառյալ՝ լրացնեն հետևյալ առցանց հայտաձևը: Դասընթացի մեկնարկը կտրվի հուլիսի 24-ին:

Դասընթացի շնորհիվ մասնակիցները կկարողանան ավելի արդյունավետ և արհեստավարժ կերպով վարել տարբեր սոցիալական էջեր, կտիրապետեն SMM-ի ողջ գործիքակազմին, ձեռք կբերեն մեծ պահանջարկ վայելող մասնագիտություն, կստանան շուկայի պահանջներին համապատասխանող հմտություններ:

Դասընթացի ընթացքում կբացահայտվեն սոցիալական հարթակներում մարքեթինգի գաղտնիքները, ինչպես նաև դրանց արդյունավետ կիրառման գործիքակազմն ու մեթոդաբանությունը։

 

358141217_296082819602909_6684875595531784603_n.jpg (205 KB)

  • Կիսվել: