հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատված․ վարկային համաձայնագիրը ստորագրված է

Կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատված․ վարկային համաձայնագիրը ստորագրված է

Երևանում տրանսպորտային մեծ հոսքերը կանոնակարգելու և խցանումները նվազեցնելու նպատակով կկառուցվի նոր՝ Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը: Այն իրար կկապի մայրաքաղաքի երեք վարչական շրջանները՝ հնարավորություն ստեղծելով զգալիորեն կրճատել առկա ճանապարհը:

«Նախագիծը կյանքի կոչելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության, Երևանի քաղաքապետարանի ու Ասիական զարգացման բանկի միջև ստորագրեցինք վարկային և ծրագրի իրականացման համաձայնագրերը:

Սա քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ևս մեկ կարևոր քայլ է, որը կիրականացնենք միջազգային մեր գործընկերների հետ համատեղ»,– տեղեկացրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում:

  • Կիսվել: