չորեքշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2024
Կիրանցում տրվելիք գումարներն ո՞ւմ հաշվին է, գիտենք, որ ադրբեջանական տրանսֆերով գումար է մտնում ՀՀ․ Դանիելյան

Կիրանցում տրվելիք գումարներն ո՞ւմ հաշվին է, գիտենք, որ ադրբեջանական տրանսֆերով գումար է մտնում ՀՀ․ Դանիելյան

Սարսափելի է, երբ Շուռնուխում տեսնում ես, որ մի քանի մետր այն կողմ Ադրբեջանն իր դրոշն է տեղադրել ու իրենով է արել մեր հայկական հողերը։ Այս մասին գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․

«Իրենք պարզ ասում են, որ մենք այդ տարածքներին պետք է տիրանանք, հետո մտածենք ավելիի մասին։

Կիրանցում մարդկանց ստիպում են, որ ՀՀ օրենքով իրենց տրված կադաստրի վկայականներից հրաժարվեն հոգուտ Ադրբեջանի։ Տրվելիք գումարներն էլ չգիտենք ում հաշվին է: Գիտենք, որ ադրբեջանական տրանսֆերով գումարներ են մտնում Հայաստան»։

  • Կիսվել: