երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին». Հայտարարություն

Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին». Հայտարարություն

Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաքվե» նախաձեռնությունը:

Հայտարարությունում ասվում է. «Հայրենակիցնե´ր,

Ինչպես արդեն հայտնել ենք, «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել մայիսի 2-ին Կիրանցում տեղի ունեցած ոստիկանական բռնությունների վերաբերյալ: Մեր ներկայացրած հաղորդման հիման վրա ՀՀ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:

 

31 քաղաքացի, այդ թվում՝ անչափահասներ, այդ օրը բերման էին ենթարկվել ոստիկանության բաժին։ Քաղաքացիների ձերբակալություններն ուղեկցվել են բիրտ ուժ կիրառելով, որի հետևանքով առնվազն երկու անձ ստացել է մարմնական տեսանելի վնասվածքներ:

Եթե դուք այդ կամ հաջորդ օրը եղել եք Կիրանցում, այս կամ այն կերպ տուժել եք ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններից, խնդրում ենք դիմել մեզ:

Մեր իրավախորհրդատուները կօգնեն ձեզ ձեռք բերել այդ գործով տուժողի կամ վկայի կարգավիճակ և հասնել ձեր իրավունքների վերականգնմանը:

  • Մենք հետամուտ ենք լինելու, որ բոլոր օրինազանցները պատժվեն»:

  • Կիսվել: