ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մայիսի 29-ին և 30-ին կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները

Մայիսի 29-ին և 30-ին կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան-Մինսկ չվերթները

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):

Ըստ աղբյուրի, մայիսի 30-ին էլ կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):

«Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- ասված է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

  • Կիսվել: