ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խուզարկությամբ թմրամիջոցներ ու ռազմամթերք է հայտնաբերվել․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Խուզարկությամբ թմրամիջոցներ ու ռազմամթերք է հայտնաբերվել․ ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ ՔՈԳՎ ԹԱՇԴՊ վարչության ծառայողները, համագործակցելով ՊԵԿ ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի եւ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների հետ, մայիսի 19-ին Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերեցին ու Շենգավիթի բաժին բերման ենթարկեցին մայրաքաղաքում բնակվող երկու երիտասարդի, երկուսն էլ՝ 27 տարեկան։

Ոստիկանությունից հայտնում են, որ նրանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի եւ «a-PVP» տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված՝ 180 գրամ քաշով։

ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում խուզարկվեց նրանցից մեկի բնակարանը։ Իրավապահները հայտնաբերեցին «Ֆ-1», տիպի նռնակ, կանեփի թփեր եւ այլն։ Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել։ Նրանք կալանավորվել են։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: