ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խուճապ տարածելու համար հնարավոր է՝ որոշ դպրոցների տնօրեններ դուրս հրավիրվեն կաբինետներից

Խուճապ տարածելու համար հնարավոր է՝ որոշ դպրոցների տնօրեններ դուրս հրավիրվեն կաբինետներից

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնում է, որ որոշ դպրոցներում ապատեղեկատվություն է տարածվում, թե դպրոցները փակվում են:

«Նման բան չկա ու հիմք չկա նման որոշման համար: Դրա անհրաժեշտության դեպքում մենք որոշում կկայացնենք: Ռազմական դրության պայմաններում խուճապ տարածելու համար շատ հնարավոր է, որ որոշ դպրոցների տնօրեններ ուղղակի դուրս հրավիրվեն իրենց կաբինետներից: Ներկայում բնականոն ընթացք է, բացակաները` քիչ»,-հայտնում է նախարարը:

Նշենք, որ ավելի վաղ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն էր տարածել, թե զորակոչված ուիսուցիչներին փոխարինելու համար աշխատանքի են հրավիրվում ուսուցիչներ:

  • Կիսվել: