երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Խստորեն դատապարտում եմ նախկին ոստիկանապետի կողմից երեկ հնչեցված սեռական բնույթի հայհոյանքները լրագրողների հասցեին․ Վահագն Ալեքսանյան

Խստորեն դատապարտում եմ նախկին ոստիկանապետի կողմից երեկ հնչեցված սեռական բնույթի հայհոյանքները լրագրողների հասցեին․ Վահագն Ալեքսանյան

Թույլ տվեք խոսքս սկսեմ երեկ դատարանի բակում նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից  լրագրողների հասցեին հնչեցված սեռական բնույթի հայհոյանքների խիստ դատապարտումով։ Խորհրդարանական ճեպազրույցի մեկնարկին այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

Ըստ նրա՝ նման վերաբերմունքն անթույլատրելի է մամուլի նկատմամբ և ՀՀ քաղաքացիները հենց այդ բարքերն են տարիներ առաջ մերժել և այդ բարքերի կրողներին ուղարկել տուն, իսկ շատ դեպքերում նաև դատարաններ։

ՔՊ պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն էլ շնորհավորելով լրագրողներին  Մամուլի ազատության օրվա հետ կապված,որը նշվել է երեկ, նշեց․ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության այս տարվա զեկույցով ՀՀ դիրքերը կրկին բարելավվել են մամուլի ազատության  տեսանկյունից։

  • Կիսվել: