կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները. ՃՈ

Խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները. ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները՝ պայմանավորված եղանակային անբարենպաստ պայմաններով: 

«Հարգելի´ վարորդներ, զգուշացնում ենք, որ Արարատի մարզում մառախուղի պատճառով երթևեկության համար անբավարար տեսանելիություն է, իսկ Աշտարակ, Թալին, Գյումրի և Հրազդան քաղաքներում, ինչպես նաև մայրաքաղաքում, տեղումներ են ձյան տեսքով:
 
Հորդորում ենք վերը նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշության դեպքում և մեքենա վարել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: