«Խոսրովը և Շիրինը հանդիպում են Իրանում և Հայաստանում». կանցկացվի առցանց գիտաժողով
Հաքիմ Նեզամի Գյանջավիի հիշատակի օրվա կապակցությամբ, առցանց ձևաչափով կանցկացվի «Խոսրովը և Շիրինը հանդիպում են Իրանում և Հայաստանում» գիտաժողովը, գրում է parstoday.com-ը:
Գիտաժողովը կազմակերպվել է «Շահրե Քեթաբ» մշակութային և միջազգային կենտրոնի կողմից` Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային կցորդի և ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի հետ համագործակցությամբ:
Ցանկացողները կարող են համաժողովին հետևել «Շահրե Քեթաբ» մշակութային կենտրոնի ինստագրամյան էջում ՝ketabofarhang, թելեգրամյան ալիքում՝ bookcitycc կամ www.aparat.com կայքում: