ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են

Ժամը 21։00-ի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում իրականացվում են մարման աշխատանքներ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Օգոստոսի 25-ին, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում վերսկսվել են հրդեհաշիջման աշխատանքները, որին մասնակցում են 10 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության աշխատակիցներ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, ժամը 19։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում։

Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։28-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են փրկարար ծառայության 44 ծառայող, Գառնի համայնքի 100 բնակիչ՝ համայնքի ղեկավարի գլխավորությամբ, «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 50 աշխատակից՝ տնօրենի գլխավորությամբ։

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել Գառնի համայնքի 3 «Ural», 4 «ZIL 131», 7 «UAZ», 4 «GAZ 66», 10 «VAZ-2121», «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 7 «UAZ» ավտոմեքենա և 10 սրսկիչ (20 լ):

Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալներ՝ փ/ծ գնդապետ Կ․ Մանուկյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Կոտայքի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի 4 աշխատակցի և 7 հրշեջ-փրկարարի կողմից սահմանվել է հերթապահություն:

  • Կիսվել: