ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը

Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը

Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նշավան գյուղի բնակիչներից մեկի անասնագոմում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են անասնագոմի սեփականատերն ու գյուղացիները, ապա ժամանած հրշեջները նախ կանխել, ապա մարել են հրդեհը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:

  • Կիսվել: