ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Խոշոր վթար Արարատի մարզում. բախումից հետո Lada Priora-ն մխրճվել է «999» մարկետի տարածք եւ ավերել այն. կա վիրավոր

Խոշոր վթար Արարատի մարզում. բախումից հետո Lada Priora-ն մխրճվել է «999» մարկետի տարածք եւ ավերել այն. կա վիրավոր

Արարատի մարզում, հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 12:00–ի սահմաններում Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Զորակ գյուղի վարչական տարածքում բախվել են Զորակ գյուղի բնակիչ, 35-ամյա Սեմյոն Ղազարյանի վարած Nissan Skyline մակնիշի և Գեղանիստ գյուղի բնակիչ, 29-ամյա Լյուդվիգ Ավետիսյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետևանքով Lada-ի վարորդ Լ. Ավետիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են նախ Մասիսի բժշկական կենտրոն,  որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Lada Priora-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել քաղաքացուն պատկանող  «999»   մարկետի տարածք, կոտրելով ապակիներ ու խանութին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս: Խանութում մեծ թվով ապրանքներ թափվել են, վնասվել է գույքը և, ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառվել է  մի քանի միլիոն դրամի վնաս:

  • Կիսվել: