չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Արտակարգ ու պայթունավտանգ իրավիճակ Արարատի մարզում

Արտակարգ ու պայթունավտանգ իրավիճակ Արարատի մարզում

Արդեն 1 ամսից ավելի է՝ Արարատի մարզի Խաչփար գյուղի բնակիչները հայտնվել են կոտրած տաշտակի առջև։ Գյուղը սուբվենցիոն ծրագրով շահել էր ջրագծի վերակառուցման մրցույթում, ու գյուղացիները սրտատրոփ սպասում էին, որ վերջապես իրենց գյուղում էլ ոռոգման ջրի խնդիրը որակյալ կլուծվի։  Երեկ, ապրիլի 10-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին․ «Ինչ մեր գյուղը մտավ խոշորացված համայնքի մեջ, ասես՝ մեր գյուղում կյանքը կանգ առավ։

Ընտրությունների ժամանակ գյուղում Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը պարտվեց ու դրանից հետո, ասես՝ սկսեցին վրեժ լուծել գյուղի նկատմամբ։  Ոռոգման ջրի համար վերակառուցվող բետոնե հատուկ ջրատարները օր-օրի անհետանում են։ Մինչ այդ՝ սկսվել էին հսկայական աշխատանքներ, ու շաբաթների խնդիր էր, որ ամբողջովին հայտարարեին աշխատանքների ավարտը։ Բայց, ասում են՝ եթե Դավիթ Համբարձումյանը ձեր գյուղում պարտվել է, մենք նպատակահարմար ենք գտնում ձեր գյուղում լուծել արտաքին լուսավորության հարցը։

Մինչդեռ մեզ համար ավելի հրատապ է ոռոգման ջրի պրոբլեմի լուծումը։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կոչ է անում, որ անգամ 1 մետր հողն էլ գյուղացին մշակի։ Հետաքրքիր է՝ եթե միտումնավոր ողջ գյուղը զրկում են ջրից, աշխատանքները պարապուրդի են մատնում, մենք ո՞նց ընդառաջենք նախարարի կոչին։  Երկար տարիներ ջուրն ունեցել ենք։ Ու մեր քրտինքով ապրել ու արարել ենք։ Իսկ հիմա հեկտարներով հողատարածքներ չորացել են։ Ու դրա պատասխանատուն խոշորացված համայնքի պատասխանատուներն են։

Հիմա ի՞նչ, դուրս գանք փողոց փակե՞նք, կասեն քաղաքական դրդապատճառներով եք անում։ Մենք ոչ մի կուսակցության ջատագով չենք։ Մենք ուզում ենք՝ աշխատանքներն ավարտին հասցնեն, որպեսզի ջուր ունենանք։  Անգամ ջրագծերի համար բերված բետոնե հատուկ ջրատարները կամաց-կամաց տանում են։ Ի՞նչ է, իրենց նպատակը գյուղը դատարկե՞լն է։ Ուզում ենք՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մի անգամ այցելի գյուղ ու իր աչքով տեսնի, թե ոնց են գյուղացուն տանջամահ անում, ոնց են իրենց խոստացված ծրագիրը մեռցնում։ Ու դրա պատասխանատու

  • Կիսվել: