ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Խոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. կցորդիչով բեռնատարը վերածվել է մոխրակույտի

Խոշոր հրդեհ Վայոց ձորի մարզում. կցորդիչով բեռնատարը վերածվել է մոխրակույտի

Այսօր՝ մարտի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 155 կմ-ին՝ Վայք-Սարավան հատվածում, կցորդիչով բեռնատար ավտոմեքենա է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը և ոստիկանության Վայքի բաժնի պետ Հայկ Բաբայանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Ճանապարհային ոստիկանները տեղում ժամանակավորապես դադարեցրել են երթևեկությունը, մինչև հրշեջները կարողացել են մարել կցորդիչով բեռնատարում առաջացած խոշոր հրդեհը:Ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Վառվող ավտոմեքենայի պատճառով այրվել է նաև հրդեհի վայրին կից գտնվող կրպակը:

Ըստ նախնական տեղեկությունների հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

  • Կիսվել: