կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Խոշոր հրդեհ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից

Խոշոր հրդեհ Կոտայքի մարզի Փյունիկ գյուղում. երկհարկանի տանն առաջացած կրակը տեսանելի է մի քանի հարյուր մետրից

Այսօր՝ մայիսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փյունիկ գյուղում տուն է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի թիվ 38 բնակելի երկհարկանի տանը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիայի Տրանսգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչներն ու «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Հրշեջների աշխատանքը տեղում ղեկավարել է թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Մելքոնյանը։

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը։

Տարածքը սահմանազատել են Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

  • Կիսվել: