չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Խոշոր հրդեհ «Հրազդան» ԲԿ-ի բակում. վերակենդանացման բաժանմունքի ռեանիմատոլոգի ավտոմեքենան վերածվեց մոխրակույտի

Խոշոր հրդեհ «Հրազդան» ԲԿ-ի բակում. վերակենդանացման բաժանմունքի ռեանիմատոլոգի ավտոմեքենան վերածվեց մոխրակույտի

Կոտայքի մարզում, դեկտեմբերի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23:55-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության  911 ճգնաժամային  կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի  «Հրազդան» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրշեջները հիվանդանոցի  աշխատակիցների և ճանապարհային ոստիկանության տեսուչների հետ մարել են Kia Optima մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Աշոտ Գալստյանին, ով աշխատում է «Հրազդան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ որպես ռեանիմատոլոգ: 

Փաստի առթիվ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում, իսկ ՀՀ ԱԻՆ-ում էլ նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու համար,  թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում հրդեհ բռնկվել:

  • Կիսվել: