կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Տավուշում․ բախվել են Mercedes-ն ու BMW-ն․ ավտոմեքնաների անվահեծանները կոտրվել են

Խոշոր ավտովթար Տավուշում․ բախվել են Mercedes-ն ու BMW-ն․ ավտոմեքնաների անվահեծանները կոտրվել են

Երեկ՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Կողբ-Նոյեմբերյան ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «կալցևոյի» տարածքում բախվել են Mercedes և BMW մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Պարեկային Ծառայության Տավուշի գումարտակի պարեկները։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Վթարի փաստով Պարեկային Ծառայության Տավուշի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: