շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ կա 5 վիրավոր

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ կա 5 վիրավոր

Ճանապարհային ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 19-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 19։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Հովհաննես Մարկոսյանն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ատոճանապարհի 192 կմ-ին  դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել Սյունիքի մարզի բնակիչ 48-ամյա Արտակ Հարությունյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենային։ 

 

Վթարի հետևանքով Ա․ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժկական կենտրոն, իսկ նրա ուղևորներ՝ 38-ամյա Արմինե Պետրոսյանը, 26-ամյա Աննա Ղուկասյանը, 58-ամյա Անուշ Դավթյանը և Mitsubishi-ի վարորդ Հ․ Մարկոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Կայքի տեղեկություններով՝ վարորդներից Հ․ Մարկոսյանը «Բազալտ 7» ՍՊԸ տնօրենն է։ 

  • Կիսվել: