երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Opel-ը գլխիվայր հայտնվել է ջրահեռացման համար փորված փոսում. վիրավորները Չինաստանի քաղաքացիներ են

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. Opel-ը գլխիվայր հայտնվել է ջրահեռացման համար փորված փոսում. վիրավորները Չինաստանի քաղաքացիներ են

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:

Ժամը 18:40-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևանի-Գյումրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ջրահեռացման համար փորված փոսում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Անիի և Արթիկի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և բուժօգնություն ստացած վիրավորների ինքնությունը, որոնց առաջինն օգնություն են տեղում ցուցաբերել Անիի 1-03 շտապօգնության ծառայության բժիշկները:

Գ. Շամշյանի տեղեկություններով վիրավորները Չինաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր բժիշկների կողմից բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հիվանդանոցում մնալուց:

  • Կիսվել: