կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ 4 մեքենա է բախվել, տուժածներ կան

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ 4 մեքենա է բախվել, տուժածներ կան

 Շիրակի մարզում` Ազատան գյուղի կամրջի վրա, 4 մեքենա է բախվել, ինչի հետևանքով 3 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` ժամը 11։20-ի սահմաններում բախվել են 35-ամյա Անդրանիկ Հ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 54-ամյա Արտյոմ Տ․-ի վարած «GAZ 33023» բեռնատար, 66-ամյա Արա․ Ք․-ի վարած «Nissan Serena» և 26-ամյա Ցոլակ Բ․-ի վարած «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենաները։

Տուժածների մեկին Գյումրու բուժկենտրոն են տեղափոխել շտապօգնության մեքենայով, 2–ին` քաղաքացիների անձնական ավտոմեքենաներով։
Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Բախման հետևանքով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։

  • Կիսվել: