կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են բեռնատար Volvo-ն ու 06-ը

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են բեռնատար Volvo-ն ու 06-ը

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 14:45-ի սահմաններում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 54-ամյա Ռադիկ Ամիրխանյանի վարած  Volvo մակնիշի բեռնատար ու ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով  3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն: Օպերատիվ

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 06-ի վարորդի և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ բախման հետևանքով 06-ը վերածվել է մետաղե ջարդոնի:

  • Կիսվել: