կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Երևանում «Գրանդ Քենդի»-ի բեռնատարը բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. կան վիրավորներ

Երևանում «Գրանդ Քենդի»-ի բեռնատարը բախվել է արգելապատնեշներին և կողաշրջվել. կան վիրավորներ

Նոյեմբերի 3-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմանում Երևանի բնակիչ, 54-ամյա Արթուր Ասրյանը իր վարած ГАЗель մակնիշի բեռնատար ավտոմեքենայով Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհի Սիլիկյան թաղամասի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին,  ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս է եկել ու կողաշրջվել, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել  Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 

  • Կիսվել: