Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ բախվել են Opel-ն ու Saturn-ը․ կան վիրավորներ
Այսօր՝ փետրվարի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունենել Կոտայքի մարզում։ Ժամը 01։50-ի սահմաններում Զովոնի-Քանաքեռավան ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Արմինե Ն․-ի վարած Saturn մակնիշի և Երևանի բնակիչ 55-ամյա Կարեն Խ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կարեն Խ․-ն, նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 28-ամյա Սերգեյ Խ․-ն մարմնական վնասվածքներով՝ օպերատիվորեն վթարի վայր ժամանած Եղվարդի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։


