ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. BMW-ն բախվել է բազալտե եզրաքարին, հայտնվել մայթին ու բախվել ծառին. կա վիրավոր

Խոշոր ավտովթար-հրդեհ Երևանում. BMW-ն բախվել է բազալտե եզրաքարին, հայտնվել մայթին ու բախվել ծառին. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 30-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 02:00-ի սահմաններում դեռևս ինքնությունը չպարզված անձը ( իգական սեռի) BMW մակնիշի  27 MO 027 համարանիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում՝ Մատենադարանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարին, այնուհետև առաջ ընթանալով՝ հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել ծառին:

Վթարի հետևանքով վարորդը 2 երիտասարդ տղաների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և այդ երիտասարդները  իրենց ավտոմեքենայով նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Բախման հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է  վարորդի ինքնությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը օտարերկրյա քաղաքացի, 26-ամյա Մոնիկա Կ.-ն է, ով բնակվում է Աջափնյակ վարչական շրջանում:   

Ավտոմեքենան հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

  • Կիսվել: