ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Խոշոր ավտովթար Երևանում. մեքենաների բախման հետևանքով Renault-ն գլխիվայր շրջվել է

Խոշոր ավտովթար Երևանում. մեքենաների բախման հետևանքով Renault-ն գլխիվայր շրջվել է

Այսօր՝ փետրվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։20-ի սահմաններում Գևորգ Չավուշի փողոցից դեպի Աշտարակի խճուղի տանող հատվածում «Աղաբաբյան» հյուրանոցային համալիրի դիմաց բախվել են Nissan և Renault մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Բախման հետևանքով էլ Renault-ն գլխիվայր շրջվել է։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Վթարի փաստով Պարեկային Ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Նուշիկ Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: