հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Աշտարակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել քարերին և գլխիվայր հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

  • Կիսվել: