շաբաթ, հունիս 22
22 / 6 / 2024
Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Opel Zafira-ն, Opel Vectra-ն և Opel Vectra B-ն. կա 4 վիրավոր

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. բախվել են Opel Zafira-ն, Opel Vectra-ն և Opel Vectra B-ն. կա 4 վիրավոր

Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։

shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57 կմ հատվածում բախվել են Opel Zafira, Opel Vectra Opel Vectra B մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու Թալինի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։  Վերջիններս վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

  • Կիսվել: