երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Mazda 6-ն ու Lada-ն․ վերջինները բախվել են նաև բետոնե արգելապատնեշներին․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում․ բախվել են Mazda 6-ն ու Lada-ն․ վերջինները բախվել են նաև բետոնե արգելապատնեշներին․ 3 վիրավորներից 2-ը երեխաներ են

Այսօր՝ հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհին, Արուճ գյուղի խաչմերուկի հարևանությամբ բախվել են Mazda 6 և Lada մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով ավտոմեքենաներն այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխաներ են, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Ղազար Բաղդասարյանն ու Հայկ Հարությունյանը։ 

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրավա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով՝ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

  • Կիսվել: