ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են արշավորդներ տեղափոխող Mercedes Sprinter-ն ու ГАЗ 53-ը. ավտոմեքենաները հայտնվել են դաշտում. կա 20 վիրավոր

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են արշավորդներ տեղափոխող Mercedes Sprinter-ն ու ГАЗ 53-ը. ավտոմեքենաները հայտնվել են դաշտում. կա 20 վիրավոր

Այսօր՝ հուլիսի 26-ին, խոշոր ավտովթար է  տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Երևան Վանաձոր ավտոճանապարհի 94 կմ հատվածում, բախվել են Mercedes Sprinter  միկրոավտոբուսն ու և ГАЗ-53 մակնիշի բեռնատարը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 20 հոգի տարբեր ստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները:
Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել: Մի քանիսը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների և ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայությաւն Արագածոտնի մարզի գումարտակի պարեկային ավտոմեքենաներով:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու Ոստիկանության Արագածի բաժնի պետ Գևորգ Պալյանը: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 տրանսպորտային միջոցները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի , գումարտակի հրամանտարի տեղակալ Ղազազյանի և վաշտի համանատար Արմեն Տիգրանյանի գլխավորությամբ:  
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում պարեկները և մայրուղուց հեռացնում են հետաքրքրասեր վարորդներին:

Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի գլխավորությամբ: 
Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է  վարույթ: 

Ոստիկաննությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Mercedes Sprinter-ում եղել են արշավորդներ: 

  • Կիսվել: