ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Խոշոր արտահոսք Google Cloud-ում. հայտնաբերվել են 1.2 մլրդ մարդու անձնական տվյալներ

Խոշոր արտահոսք Google Cloud-ում. հայտնաբերվել են 1.2 մլրդ մարդու անձնական տվյալներ

Google Cloud-ի չպաշտպանված սերվերում ընդհանուր առմամբ 4 տերաբայթ ծավալով տեղեկատվություն, այդ թվում՝ 1.2 միլիարդ մարդու անձնական տվյալներ և սոցիալական մեդիայի էջեր են հայտնաբերվել, տեղեկացնում է Russia Today-ը:

Նշվում է, որ սա տվյալների բազայի՝ երբևէ հայտնաբերված ամենախոշոր արտահոսքն է, սակայն դեռ անհայտ է, թե այդ «տեղեկատվական հարստությունն» ու՛մ է պատկանում:

Կայքը գրում է նաև, որ ահռելի ծավալի տվյալները՝ հեռախոսային համարները, էլեկտրոնային հասցեներն ու սոցիալական լրատվամիջոցների էջերը անվտանգության մասնագետները հայտնաբերել են, այսպես ասած, «տեր չունեցող» սերվերում: Արտահոսքի մասին Հետաքննությունների դաշնային բյուրոյին տեղեկացնելուց հետո ամբողջ տեղեկատվությունը ժամերի ընթացքում սերվերից անհետացել է:

  • Կիսվել: