երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խնդիրներ ունենում են բոլոր ավիաընկերությունները, բայց հայ ուղևորները ֆիքսվում են միայն տեղական ավիափոխադրողների աշխատանքի վրա

Խնդիրներ ունենում են բոլոր ավիաընկերությունները, բայց հայ ուղևորները ֆիքսվում են միայն տեղական ավիափոխադրողների աշխատանքի վրա

Տուրիստական հոսքերի ամառվա շրջանում, աշխարհահռչակ բոլոր ավիաընկերությունները պրոբլեմներ են ունենում՝ ուշացումներ, ուղեբեռի հետ կապված խնդիրներ, նստատեղերի սխալ տեղադրում, կայքէջերի խափանում: Դա գալիս է նրանից, որ բավականին շատ ուշացումներ կան:

Բայց հայկական համացանցում քննարկվում են միայն հայկական ավիաընկերությունների թերացումները, չմտածելով, որ ազգային ավիափոխադրողը ստրատեգիական ինստիտուտ է:

Օրինակ՝ եթե «Fly One» երեք ժամ ուշացում է ունենում, ամբողջ համացանցը խոսում է դրա մասին, բայց ոչ մեկը չի խոսում, որ, ասենք, նույն ուշացումը կարող են ունենալ արտասահմանյան մեկ այլ ընկերություն։ Բոլորն էլ այդ խնդիրը ունեն, բոլորի մոտ էլ խնդիրներ ծագում են։

Օրինակ՝ վերջերս դեպք է եղել, երբ միջազգային ավիաընկերութուններից մեկը կորցրել է ՀՀ մի քաղաքացու ուղեբեռ և արդեն 10 օրից ավելի է՝ այդ խոշոր ավիաընկերությունը տվյալ քաղաքացու ճամպրուկը չի կարողանում գտնել և ծիծաղելի պատասխաններ է տալիս։ Բայց մարդը հասկանում է, որ հնարավոր է՝ ծանր ուղևորահոսքի պայմաններում նման միջադեպեր լինեն: Բայց հայ ուղևորն էլ պետք է հասկանա, որ, օրինակ, եթե «Fly One» ուշացում է ունենում, դա չի նշանակում, որ վատ է աշխատում, ուրեմն՝ այնքան ծանրաբեռնված է, որ կարող են նման խնդիրներ լինել:

  • Կիսվել: