կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօր առավել քան արդիական է համայնքներում առկա տարաբնույթ խնդիրների լուծման ուղիների հստակեցումը. Բաքոյան

Այսօր առավել քան արդիական է համայնքներում առկա տարաբնույթ խնդիրների լուծման ուղիների հստակեցումը. Բաքոյան

Այսօր առավել քան արդիական է համայնքներում առկա տարաբնույթ խնդիրների լուծման ուղիների հստակեցումը և պատգամավորական լիազորությունների շրջանակներում դրանց կանոնակարգումը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

՛՛Համայնքային խնդիրներին առավել հանգամանորեն ծանոթանալու համար այսօր Վեդիում ես և իմ գործընկեր Տիգրան Պարսիլյանը հանդիպել ենք Վեդի խոշորացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանին, վարչական շրջանների ղեկավարներին, քաղաքացիներին:

Արարատի մարզում առկա խնդիրները ևս տարաբնույթ են՝ խաղողի մթերման հարց, գյուղատնտեսության ապահովագրություն, ոռոգման ջրի խնդիր և այլն։ Հանդիպման ընթացքում բարձրաձայնված խնդիրները հավաքագրվել են, և ըստ այդմ իմ լիազորությունների շրջանակում հետևողական եմ լինելու, որ յուրաքանչյուր խնդիր իրավասու մարմինների կողմից պատշաճ քննարկման առարկա դառնա, նախանշվեն լուծման ուղիները՛՛,-նշել է նա։

  • Կիսվել: