երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Հրաժարական ներկայացրած Արցախի ԱԺ նախագահը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի. Աթանեսյան

Հրաժարական ներկայացրած Արցախի ԱԺ նախագահը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի. Աթանեսյան

Արթուր Թովմասյանը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը:

«Արցախում ներքաղաքական «ճգնաժամի» կամ նույնիսկ «իշխանափոխության» մասին տարածված և ծավալվող ինսինուացիաներին վերջ տալու համար տեղեկացնում եմ, որ վայրկաններ առաջ եմ ավարտել Արթուր Թովմասյանի հետ հեռախոսազրույցս։ Պարոն Թովմասյանը առողջության հետ կապված լուրջ խնդիրներ ունի, հուլիսի 21-ին նրա մոտ ախտորոշվել է գերճնշումային կրիզ։ Նա հետազոտվել է Ստեփանակերտում։ Արդյունքները փոխանցվել են Երեւան։ Ներկայում նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո, որոնք խորհուրդ են տվել առողջությանը սպառնացող հնարավոր բարդացումներից խուսափելու համար հրաժարվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից։ Եթե բժշկակական նախնական եզրակացությունը հաստատվի, պարոն Թովմասյանն առնվազն մեկ տարի չպետք է իրեն ծանրաբեռնի մտավոր աշխատանքով։ Պարոն Թովմասյանը խնդրեց փոխանցել, որ շարունակում է մնալ նախագահ Արայիկ Հարությունյանի քաղաքական թիմի անդամ, հրաժարականի ու հետագա համախոհ գործունեության պատրաստակամության մասին տեղեկացրել է նրան և արժանացել լիակատար փոխըմբռնման։ Առողջություն մաղթենք Արթուր Թովմասյանին, Արցախին՝ քաղաքական համերաշխություն և տոկունություն՝ հաղթահարելու ծանրագույն փորձությունը և վերադառնալու բնականոն կյանքի։

Հ․Գ․ Ընկերներիս եւ լրատվամիջոցներին խնդրում եմ տարածել։ Դրանով օգնած կլինենք Արթուր Թովմասյանին և, իհարկե, Արցախին», - գրել նա։

  • Կիսվել: