շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Խնածախում Սյունիքի խնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդամները քննարկել են սահմանամերձ բնակավայերի անվտանգության ապահովումը

Խնածախում Սյունիքի խնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդամները քննարկել են սահմանամերձ բնակավայերի անվտանգության ապահովումը

Սյունիքի խնդիրներով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի անդամները մինչև այսօրվա նիստի մեկնարկն այցելել են սահմանամերձ Խոզնավար գյուղ, ծանոթացել առկա խնդիրներին, լսել բնակիչներին մտահոգող հարցերը: Գլխավոր խնդիրն անվտանգությունն է՝ նշել են բնակիչները:

Հաջորդ կանգառը Խնածախ բնակավայրն էր, որտեղ մեկնարկեց միջգերատեսչական 9-րդ նիստը: Նիստին մասնակցում էին փոխնախարարներ, Սյունիքի մարզպետը և պատգամավորներ: Օրակարգի առաջնային հարցերից էր Սյունիքի սահմանամերձ բնակավայերի անվտանգության ապահովումը, ինչպես նաև սահմանամերձ դպրոցների վերանորոգման հարցերը:

 

  • Կիսվել: